Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները
«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա ալ-Սարարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն ավանդույթի համաձայն ապրիլի 24-ին ասուլիսում հայտարարեցին հավակնորդների անունները:
«Հանձնաժողովի համար ընտրությունը դժվար է եղել, բայց նրանք առանձնացրել են երեք անուն: Առաջինն է Միրզա Դինային` «Օդային կամուրջ Իրաք» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար: Երկրորդ թեկնածուն է փաստաբան Զանա Բուկար ՄուստաՖան` «Futureprowess» իսլամական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար: Երրորդ թեկնածուն է փաստաբան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա Ալ-Սարարին»,-ներկայացրեց Աֆեյանը:
Նրա խոսքով` Հուդա ալ-Սարարին հետաքննել և բացահայտել է Եմենում գոյություն ունեցող գաղտնի ցանցը, որտեղ կամայականորեն անազատության մեջ են պահում, խոշտանգում հազարավոր տղամարդկանց և տղաների: Ալ-Սարարին այդ ապացույցներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների` բարձրացնելով Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Չնայած մահվան բազմաթիվ սպառնալիքներին` նա շարունակում է իր իրավապաշտպան գործունությունը: Նրա առաջադրած կազմակերպություններն են «Ռիփրիվ», «Էքուըլ ռայթս թրասթ» (Հավասար իրավունքների պաշտպանություն) և «Վեթաք» հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրումը:
Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց մյուս թեկածուին: Միրզա Դինային, որը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության հիմնադիրն է: Նա օգնում է Իրաքում տուժած եզդիներին` նրանց օդային ճանապարհով տեղափոխելով Գերմանիա և ցուցաբերելով անհրաժեշտ բժշկական օգնություն: Բժիշկ Դինային օգնել է իսլամական պետության տարածքներից դուրս բերելու հարյուրավոր կանանց և տեղափոխելու նրանց անվտանգ վայր: Նրա առաջադրած կազմակերպություններն «Օդային կամուրջ Իրաքը» և ևս երկուսը:
Երրորդ հերոսին` Զանա Բուկար Մուստաֆային կրկին ներկայացրեց Աֆեյանը: Նա փաստաբան է, որը հիմնադրել է «Futureprowess» իսլամական հիմնադրամը և հիմնադրամի երկու դպրոցները, որոնք կրթություն, անվճար սնունդ և առողջապահական ծառայություն են տրամադրում Նիգերիայի քաղաքներից մեկի՝ կարիքի մեջ գտնվող երիտասարդներին: 2016-ին նա բանակցել է մի ահաբեկչական կազմակերպության հետ և օգնել է ազատ արձակել հարյուրից ավելի երեխաների` մասնավորապես աղջիկների: Նրա առաջադրած կազմակերպություններն են «Futureprowess» իսլամական հիմնադրամը, համայնքային վերակազմման մեկ հիմնադրամ և համայնքային զարգացման մեկ նախաձեռնություն:
Մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 20-ին: Դափնեկիրը կստանա մեկ միլիոն դոլար մրցանակ: