Լրահոս

26.04.2019 12:10


Մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լիբանանի Հանրապետության՝ 1998թ. ծնված քաղաքացուն:

«Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենան հարևանի տան դռան դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է առաջացել Քասախ համայնքի բնակիչների միջև, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Լիբանանի Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1998 թվականին, ոտքով հարվածել է հարևանի ձախ ոտքի ոլոքին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ոտքի ոլոքի դիաֆիզի միջին երրորդականի բեկորային աննշան տեղաշարժով, դրսային պճեղի թեք առանց տեղաշարժի կոտրվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը