Ծառատունկից մինչ սպորտային մրցաշարեր. Քաղաքացու օրը Երևանում անցկացվելիք միջոցառումները
ՀՀ քաղաքացու օրը ՝ապրիլի 27-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Երևանի փողոցներում նախատեսված են մանկական տիկնիկային ներկայացումներ, հանրային քննարկումներ, շախմատային մրցաշարեր և բազմապիսի այլ միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո: Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00-14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար: Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով:
Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00 - 12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով: Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից:
Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00 - 17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00 - 17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00 - 14:00-ին սպասվում են մանկական տիկնիկային ներկայացումներ:
Ազատության հրապարակում 11:00 - 12:00-ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն:
Մ. Սարյանի անվան պուրակում ժամը 11:00 - 18:00-ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես - վաճառք: Պուշկին - Մաշտոց փողոցների խաչմերուկում 12:00 - 13:00 –ն կլինի կավե արձանիկների ներկում: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13:00 - 17:00 –ն կանցկացվի կավագործության միջոցառում:
Նույն տարածքում 14:00 - 15:00 –ին կկայանա նաև մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով: Իսկ ժամը 15։00 - 16։30-ն Ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան - Մաշտոց խաչմերուկում:
Կոմիտասի արձանի հարակից հատված 10:00 - 18:00-ն կանցկացվի Էկո քաղաք: Ազատության հրապարակում 16։00 - 18։30 -ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով: Իսկ եզրափակիչ գալա համերգը և տոնական հրավառությունը տեղի կունենան Ազատության հրապարակում ժամը 19:30 - 21:30-ն:
Ծառատունկից մինչ սպորտային մրցաշարեր. Քաղաքացու օրը Երևանում անցկացվելիք միջոցառումները
ՀՀ քաղաքացու օրը ՝ապրիլի 27-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Երևանի փողոցներում նախատեսված են մանկական տիկնիկային ներկայացումներ, հանրային քննարկումներ, շախմատային մրցաշարեր և բազմապիսի այլ միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո: Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00-14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար: Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով:
Ժամը 11:00 – 12:00 – ն կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12:00 – 13:00 –ն՝ սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13:00 – 14:00 –ն՝ բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14:00 – 15:00 –ն՝ սթրիթբոլի ցուցադրական ելույթներ:
Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00 - 12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով: Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից:
Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00 - 17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00 - 17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00 - 14:00-ին սպասվում են մանկական տիկնիկային ներկայացումներ: