Ուշացած խոստովանություն. 50 հազար աշխատատեղերը «հիմնականում» չեն ստեղծվել
Փաշինյան Նիկոլը վերջապես որոշեց ականջալուր լինել ԵԽԽՎ ամբիոնից իր ունեցած «սկանդալային» ելույթի արձագանքներին`վաղ առավոտից «լայվ» մտավ ու փորձեց պատասխանել ամեն տեսակ հին ու նոր «հակահեղափոխականներին» (եւ ոչ միայն նրանց) հանգիստ չտվող պարզ մի հարցի՝ ո՞ւր են 50 հազար նոր աշխատատեղերը, որոնց մասին հպարտությամբ հայտարարում էր եվրոպական այդ հեղինակավոր ամբիոնից`ինչո՞ւ դրանց «իզն ու թոզը» չի երեւում։
Ժողովրդի վարչապետը ձեռքի թեթեւ շարժումով հանեց ՊԵԿ-ից հենց նոր ստացած բարաթը եւ «չուզողների» աչքը խոթեց` «հաշվետու ժամանակահատվածում», այսինքն` 2018 թ. հունվար-2018թ. հունվար ամիսներին, ո՛ր ոլորտում քանի աշխատատեղ է ավելացել։ Կամ «դուրս բերվել ստվերից», ինչպես կիսաձայն, գրեթե «անլսելի», արձանագրել էր իր ելույթում։
Այդ աշխատատեղերի ո՞ր մասն է բաժին ընկնում նախորդ ոչ թավշյա` «հանցավոր» իշխանությանը, որի կարկառուն ներկայացուցիչներից մի քանիսը իրենց ուրույն տեղն են զբաղեցնում տնտեսական բլոկը տնօրինող գերատեսչություններում`չասաց։ Չասած նաեւ, թե «թավշյա ոչ բռնի օպտիմալացման» հետեւանքով քանի մարդ է զրկվել աշխատանքից ու համալրել գործազուրկների բանակը։
Դա էական չէ` էականն այն է, որ կախարդական փայտիկի մի հարվածով ջրի երես դուրս եկած 50 հազար, դեռ մի բան էլ ավելի` 50 հազար 141 աշխատատեղերն «իրական» են. ավելի իրական չի լինում։ Այդ աշխատատեղերից քանի՞սն են «նորաստեղծ»` նույնպես կարեւոր չէ։ Փաշինյանը չի հերքում, նույնիսկ հաստատում է, որ խոսքը «հիմնականում ստվերից դուրս բերված» աշխատատեղերի մասին է։ Ինչը, ի դեպ, որեւէ մեկը չէր էլ վիճարկում. հարցը «հիմնականում եւ 100 տոկոսով» այսպես էր դրվում` այդ դեպքում ինչո՞ւ էր ԵԽԽՎ ամբիոնից գլուխ գովում` ստվերից դուրս եկած աշխատատեղերը փորձելով «հիմնականում ստեղծվածների» տեղ անցկացնել։
Վարչապետի ինքնախոստովանական ցուցմունքից, ավաղ, այդպես էլ պարզ չդարձավ`եթե բերված թվերն «իսկականի հետ ճիշտ են», եւ հաշված ամիսների ընթացքում 50 հազարից ավելի աշխատատեղ «ավելացնելու» ֆանտաստիկ առաջադրանքը մեր աչքի առաջ դարձել է իրականություն, ինչո՞ւ բյուջեի մուտքերի մեջ դա չի երեւում։
Ինչպե՞ս հասկանալ, օրինակ, որ ս.թ. հունվարին եկամտային հարկի ձեւով բյուջե մուտքագրված գումարը կազմել է 39 մլրդ դրամ, փետրվարին` 13 միլիարդ դրամով պակաս, ընդամենը՝ 26 մլրդ դրամ։ Կարո՞ղ է հունվարի դրությամբ լույս աշխարհ եկած աշխատատեղերը կամ առնվազն ադ աշխատատեղերի մի մասը փետրվարին նորից «գետնի տակ» են անցել։
Հարցը` ինչպե՞ս է լինում, որ այդ առեղծվածային աշխատատեղերը որեւէ կերպ չեն արտացոլվում «1000 դրամների» հիմնադրամ մուտք գործող միջոցների վրա` ինչո՞ւ ամեն ամիս յուրաքանչյուր աշխատողից պարտադիր գանձվող այդ վճարները 50 միլիոն դրամով չեն ավելացել, նույնպես մնում է օդում կախված։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի կողմից պաշտոնապես բարձրացված այս հարցը, որ վերջերս հնչեց նաեւ Ազգային ժողովում (հարցի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն էր), մնաց անպատասխան։
«Իմ ունեցած տեղեկություններով, հեղափոխությունից հետո` մինչեւ 2018-ի դեկտեմբերը ներառյալ, ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով։ Սա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է եկել ընդամենը 5026 աշխատող»,-նշեց պատգամավորը, եւ եզրակացրեց՝ կա՛մ Փաշինանին մոլորեցրել են`սխալ տեղեկություններ են տրամադրել, կա՛մ այդ գումարները տեղ չեն հասնում։ Ճակատային այդ հարցին ի պատասխան` Փաշինյանը խոսքը կտուրը գցեց, թե գուցե իսկապես խնդիր ունենք այդ առումով` կփորձենք հետամուտ լինել եւ պարզել` ինչն ինչոց է։
Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. կա՛մ վարչապետից անկախ հանգամանքների բերումով խնդիրը մնում է չլուծված, կա՛մ այդ 50-51 հազար աշխատատեղերն այնուամենանիվ այնքան էլ «իրական» չեն, ինչպես փորձում է ներկայացնել։ Հարցն այն է, թե ով ում է հիմարացնում. թվերի հետ աճպարարություններ անող պաշտոնյանե՞րը վարչապետին, թե՞ վարչապետը` հպարտ քաղաքացուն։
«Ոչ հպարտ» քաղաքացիների բախտը այդ տեսակետից բերել է այնքանով, որքանով վարչապետի եւ թավշյահեղափոխական իր թիմակիցների ասածները երբեք հալած յուղի տեղ չեն ընդունել, չեն ընդունում, եւ ուրեմն` թվային մանիպուլյացիաների զոհ դառնալու տխուր հեռանկարը նրանց այսպես թե այնպես չի սպառնում...

Լիլիթ Պողոսյան