«Սա ներկայիս իշխանության՝ հասարակությանը պառակտելու քաղաքականության շարունակությունն է». Դավիթ Շահնազարյանը՝ Քաղաքացու օրվա մասին
«Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել՝ Հայաստանում չկա և չի լինի քաղաքական հետապնդում և չկա ու չի լինելու կոռուպցիա: Հիմա իրենք ստիպված են այս երկուսի միջև ընտրություն կատարել: Ավելին, ես բազմիցս ասել եմ, հիմա էլ պնդում եմ՝ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»,-լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Նա անդրադարձավ նաև Քաղաքացու օրվան և դրա կազմակերպչական աշխատանքների համար բյուջեից հատկացված 124 միլիոն դրամին՝ նշելով.
«Սա ներկայիս իշխանության՝ հասարակությանը պառակտելու քաղաքականության շարունակությունն է, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ, և հիմա իրենք փորձում են նշել, դա եղել է ամբոխի հաղթանակը Հայաստանի քաղաքացու նկատմամբ: Շատ զարմանալի է, որովհետև աշխարհում ոչ մի իշխանություն չի փորձում պառակտել հասարակությանը, հակառակը, փորձում է համախմբել»:

Աղբյուրը՝ 168.am