Լրահոս

29.03.2010 16:25


Հայազգի զոհվածների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Հայազգի զոհվածների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհված երկու հայերի մասին (1982թ. ծնված Խաչատրյան Լևոնը և 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը) տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը սխալմամբ հրապարակել էր 2004թ. փետրվարի 6-ին մետրոյի պայթյունի հետևանքով զոհվածների ցանկը, ինչի հետևանքով սխալ տեղեկություն են տարածել ռուսական և համաշխարհային լրատվամիջոցները։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայցում է հանրության ներողամտությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը