Լրահոս

29.03.2010 16:23


Մենուա Հարությունյան. «Որքան տնտեսությունում խնդիրներ են լինում, այնքան սկսում են խոսել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին»

Մենուա Հարությունյան. «Որքան տնտեսությունում խնդիրներ են լինում, այնքան սկսում են խոսել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին»

-Որքան տնտեսությունում խնդիրներ են լինում, այնքան սկսում են խոսել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ես քաղաքականության մեջ այլևս Լևոն Տեր-Պետրոսյանին մեծ հաշվով չեմ տեսնում, և կարծում եմ, որ նա անելիք չունի, և ինքն էլ է դա հասկանում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իմ պատկերացմամբ ընկերներ են, և այն բոլոր խոսակցությունները, որ նրանց միջև կան հակասություններ, տարաձայնություններ և ներքին պայքար, ես կարծում եմ, որ արհեսական են,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում վերադառնալ և ամբողջությամբ վստահում է Սերժ Սարգսյանին։

-Ռոբերտ Քոչարյանը երբեք հետ չի գա որպես վարչապետ, իսկ որպես նախագահ առնվազն 7 տարի պետք է սպասի,  3 տարի կա, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտվի, իսկ դրանից հետո կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կընտրվի և ևս 5 տարի կպաշտոնավարի,-նշել է Մենուա Հարությունյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը