Թուրքիայի ծուղակներն ու որոգայթներն առանց ֆիլտրման տեղ են գտնում մեր լրատվական դաշտում
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ինչպես են գնահատում հայկական մամուլի աշխատանքը՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանել է.
-Այդ հարցն ինձ համար շատ ավելի մասնագիտական նշանակություն ունի։ Լուսաբանումը և հատկապես Թուրքիայի կողմից շրջանառության մեջ գցվող տարբեր լրատվական ծուղակները և որոգայթները, ցավոք, մեր լրատվական դաշտում հենց այդպես, առանց ֆիլտրման են տեղ գտնում։
Որպես իր ասածի ապացույց՝ Ռ. Մելքոնյանն օրինակ է բերել այն, որ Շիրինօղլուին հայկական լրատվամիջոցները ներկայացրել են որպես հայ համայնքի ղեկավար։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ ասել է, թե ինքը չէր ուռճացնի Շիրինօղլուի գործոնը, քանզի գրեթե բոլորն էլ հասկանում են, որ դա թատերական ներկայացում է։
-Բնականաբար, այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսակետները պետք է տարբերվեն հայության տեսակետներից։ Դա օբյեկտիվ է։

7or.am