Մյասնիկյան պողոտայում մոտոցիկլետ է կողաշրջվել. կա տուժած
Ապրիլի 28-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ մոտոցիկլետը (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1996 թ.) կողաշրջվել է:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել մոտոցիկլետի վարորդին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։