Տնտեսական

29.04.2019 08:35


Շիրակի մարզում 1500 տոննա բազուկն ու 150 տոննա գազարը նեխում է

Շիրակի մարզում 1500 տոննա բազուկն ու 150 տոննա գազարը նեխում է

Վարուցանքի նոր սեզոնն արդեն սկսվել է, իսկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում դեռ հողագործներն անցած տարվանից պահեստավորած բերքի իրացման հարցերը չեն լուծել: Կառնուտ, Շիրակ, Մանթաշ գյուղերի պահեստարաններում ու մառաններում են մնացել մի քանի հարյուր տոննա ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը։ Այս մասին տեղեկանում ենք shantnews.am-ից:

Որակյալ բերքը ներքին շուկայում չեն կարողանում մեծածախ վաճառել, մրցակցությունը մեծ է, իսկ արտահանման հնարավորություններ էլ այս տարի չեն եղել: Հողագործներն արդեն ֆինանսական լուրջ վնասներն են հաշվում, իրացման հարցը լուծելու տարբերակները մտել են փակուղի:

Կայքը հայտնում է, որ միայն կարտոֆիլը չէ, որ հորերում փչանում է: Վիկտոր Չախոյանն անցած տարի նաև գազարի, ճակնդեղի առատ բերք է ստացել: Գետնափոր հորերում է մնացել 10 տոննա գազար ու կարմիր ճակնդեղ: Գյուղատնտեսը հաշվում է վարուցանքի համար ծախսած գումարը, որն անցնում է մեկուկես միլիոն դրամի սահմանը, իսկ օգուտն ու շահույթը զրոյին հավասար է: Առողջ ու տեսակավորած բերքն աշնանից պարկերով դրել ու սպասում է գնորդների:

«Ոչ մի գրամ չեմ ծախել, ոչ մի հարցնող չկա, 10 տոննա ապրանքը մնացել է հորը, չենք կարող վաճառել»,-հուսահատված ասել է մանթաշցի Վիկտոր Չախոյանը։

Լրատվամիջոցի հետ զրույցում Ազատ Բաղդասարյանն էլ հավելել է. «Գյուղում կա 100 տոննա և ավելի գազար, խնդիրը հետևյալն է՝ դրսից գազար են ներկրում ՝ Իսրայելից, Պարսկաստանից, իրենց գազարի արտաքին տեսքը գեղեցիկ է, մեր ապրանքը մեր երկրում լճացել է, բայց իրենք դրսից են ներկրում»։

Այս խորագրի վերջին նյութերը