Երևանում Toyota Prado-ով վթարի է ենթարկվել Մալաթիայի նախկին թաղապետի 21-ամյա որդին
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Ռոլանդ Օհանյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետև՝ քարե ցանկապատին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի տղան է։