«Քաղաքացու օրվա» տոնակատարություններից հետո հիմնականում երկու բան տպավորվեց՝
1. խորովածը կրքոտ ձևով ուտող «ժողովրդի վարչապետը»,
2. այդ ամենի վրա ծախսված շուրջ 124 միլիոն դրամը։
Այսինքն՝ «քաղաքացու օրը» ասոցացվեց Երևանի կենտրոնական պողոտայում արված խորովածի և փողի հետ։ Երկուսն էլ, ի դեպ, «կերվան»։
Եթե հիշում եք, նախորդ իշխանությունների ժամանակ Հանրապետության հրապարակում մի քանի երիտասարդ հարսանեկան արարողության շրջանակներում խորոված էին անում։ Դա, անշուշտ, քյարթիզմի դրսևորում էր։ Նրանք փորձել էին օրիգինալ երևալ, ու մտքի թռիչքը հրապարակում խորոված անելուց այն կողմ չէր անցել։ Քաղաքացիական ակԾիվիստներն այն օրերին պատառոտում էին իրենց հետույքները, «մտավորական» կոչվածները քննադատական գնահատականներ էին տալիս, թե բա՝ ինչպե՞ս կարելի է հրապարակում խորոված անել, թե բա՝ սա՛ է իշխանությունների իրական դեմքը, սա՛ է այս իշխանության օրոք դարձել գերակա մշակույթ և այլն։
Այդ գնահատականներում ճշմարտության տարրեր կային, բայց այսօր նույն այդ զանգվածը հորթային հրճվանքով է հետևում, թե ինչպես է մայրաքաղաքի կենտրոնը դարձել խորովածի մանղալի տեղադրման վայր։ Ու ոչ մի ծպտուն։ Ոչ մի խոսք այն մասին, թե ինչպե՞ս կարելի է «գեղի կլուբի» վերածել մայրաքաղաքը, ի՞նչ եղան դուրս գրված փողերն, ու արդյոք Նիկոլի իշխանության գալը պետք է պարտադիր տո՞ն լինի մյուսների համար։ Սա ի՞նչ չտեսություն ու գեղցիություն է։
Անդրադառնալով բյուջեից ծախսված գումարներին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին այս տարի 40 միլիարդ դրամով գերակատարելու է բյուջեի եկամտային մասը, ապա կարող է իրեն թույլ տալ 124 միլիոն ծախսել տոնի վրա։
Նկատենք, որ Փաշինյանն իր ոճի մեջ է։ Սեփական որոշումները ներկայացնում է որպես քաղաքացիների որոշում։ Ինչ մնում է 40 միլիարդին, ապա այն դեռ պետք է հավաքվի (ի դեպ, բյուջեի մուտք ապահովելը հարկատուի վրա է, իսկ ահա ելքից տվյալ դեպքում օգտվել են անհայտ ծագման կազմակերպություններ, որոնք կասկածելի ձևով են մսխել «քաղաքացու օրվա» համար հատկացված գումարը)։ Ասել է թե՝ 40 միլիարդը «նիսյա» խոսակցություն է, իսկ ահա 124 միլիոնը «նաղդ» ծախս է, որը բացի խորովածից՝ այլ տեղ չերևաց։ Ու եթե պարզվի, որ Մաշտոցի պողոտայում «գեղցիավարի» արած խորովածը ոչ թե բյուջետային հատկացումների հաշվին է եղել, այլ եփվել է «հպարտ» քաղաքացիների ինքնաբուխ վարքագծի արդյունքում, ապա տոնական գումարների ծախսման մասով լրացուցիչ հարցեր կառաջանան։ Կոռուպցիոն բնույթի հարցեր։
«Նաղդ» 124 միլիոնն ու «նիսյա» 40 միլիարդը

Պետրոս Ալեքսանյան