Լրահոս

29.03.2010 17:59


Արցախի պատմությունը' Թբիլիսիում

Արցախի պատմությունը' Թբիլիսիում

Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում' մասնակցությամբ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Թբիլիսիում Հայաստանի դեպանության աշխատակիցների, թիֆլիսահայ մտավորակնների և շարքային քաղաքացիների, կայացել է լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի հայերեն և ռուսերեն գրքերի շնորհանդես վաճառքը:

Դիմելով ներկաներին' Վազգեն սրբազանը ասել է, որ «Карабахский дневник: Зеленое и черное, или ни войны ни мира» և «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքերը ճիշտ ժամանակին են ներկայացվում Թբիլիսիի ընթերցասեր հասարակությանը: «Եթե ուզում եք իմանալ, թե ինչ տեղի ունեցավ 1988-ից այս կողմ Արցախում և ամբողջ Անդրկովկասում, ապա պետք է կարդալ այս գրքերը: Թաթուլ Հակոբյանը անաչառ և լուրջ աշխատանք է կատարել»,- ասաց Վիրահայոց թեմի առաջնորդը, հավելելով, որ հեղինակը շատ լավ գիտի ամբողջ Վրաստանը:

Գրքի հեղինակը ասել է, որ իր համար հատկապես կարևոր էր գրքերը ներկայացնել Թբիլիսիում, մի քաղաք, որը տասնամյակներ ու հարյուրամյակներ եղել է Արևելեահայոց գրականության, գրքի ու գրչության կենտրոնը: «Այս գրքում դուք գուցե խիստ արտասովոր պատմություններ չգտնեք: Այս գրքի արժեքը, իմ կարծիքով այն է, որ համահավաք կերպով ներկայացվել են Արցախյան շարժման, պատերազմի, բանակցային գործընթացի և պատմության մանրամասները: Այս գրքում դուք կտեսնեք, թե ինչ գին է վճարվել Արցախյան հաղթանակի համար»,- ասել է հեղինակը:

Առաջիկայում գրքերը կներկայացվեն նաև Բաթումի և Ջավախքի հայությանը:

Այս խորագրի վերջին նյութերը