FDA-ի սննդի շղթայի օպերատորների ցանկից հեռացվել է Հայաստանում գործող և արտահանում իրականացնող սննդի շղթայի օպերատորների մոտ 20 տոկոսը
Ամերիկայի միացյալ նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը /FDA/ ծանուցմամբ տեղեկացրել է, որ FDA-ի սննդի շղթայի օպերատորների ցանկից հեռացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող և արտահանում իրականացնող սննդի շղթայի օպերատորների մոտ 20%-ը, քանի որ վերջիններս մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն առցանց չեն թարմացրել իրենց գրանցումները: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Վարչությունը հիշեցնում է, որ FDA-ի սննդամթերքի անվտանգության արդիականացման մասին ակտի համաձայն սննդի շղթայի օպերատորները պետք է իրականացնեն վերագրանցում ամեն տարի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, հակառակ դեպքում հնարավոր է կասեցվի սննդամթերքի ներմուծումն ԱՄՆ, քանի դեռ տնտեսավարողը չի իրականացրել վերագրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք շահագրգիռ բոլոր կազմակերպություններին իրականացնել անհրաժեշտ թարմացումներ՝ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:
Թարմացումներ իրականացնելու համար այցելեք www.registrarcorp.com/verify հղմամբ»,- ասված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: