Բացահայտվել և կասեցվել է ապրանքների խոշոր խմբաքանակի մաքսանենեգ ներկրման փորձ
Մարտի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ապրանքների խոշոր խմբաքանակի մաքսանենեգ ներկրման փորձ:
Երևան քաղաքի բնակիչներ՝ Սեպուհ Օհանյանը և Աղասի Հովսեփյանը նպատակ ունենալով Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ապրանքների թվում առկա «Կոդակ» ֆիրմայի մարտկոցները թաքցնել մաքսային հսկողությունից, արդեն Հայաստանի տարածքում, հանցավոր մտադրությունն իրականացնելով, առանց մաքսային կապարակնիքների ամբողջականությունը խախտելու, հարմարեցված եղանակով բացել են մաքսային հսկողության տակ գտնվող, բեռը տեղափոխող երկու բեռնատարների բեռնախցիկների դռները և «Կոդակ» ֆիրմայի 350 արկղ մարտկոցները փոխարինել են ցածր մաքսային արժեք ունեցող ֆոտոքիմիկատներով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն