Քաղաքական

29.04.2019 17:30


Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան. ԱԱԾ

Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան. ԱԱԾ

Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Մարտի սկզբին հաղորդվեց, որ ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:

2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էրԵրևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել ԱԱԾ:

Դրանից հետո ԱԱԾ-ն տարածած հաղորդագրությունում նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:

Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003 -2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը