Քաղաքական

29.04.2019 17:51


«Ինքը Սանասարյանը չէր պահում անմեղության կանխավարկածը». քաղտեխնոլոգ

«Ինքը Սանասարյանը չէր պահում անմեղության կանխավարկածը». քաղտեխնոլոգ

«Դավիթ Սանասարյանի գործն ավելի շատ աղմուկ ստացավ այն պարագայում, որ ինքը, լինելով ՀՀ վարչապետին կից Վերահսկողական ծառյության պետ, չէր պահում անմեղության կանխավարկածը… ինքը Դավիթ Սանասարյանը, ինչի մասին նախազգուշացում ստացավ»,- 168.am հետ զրույցում Սանասարյանի գործին անդրադառնալով՝ նշում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ապա հիշեցնում Փաշինյանի հայտնի ակնարկը, թե չի կարելի գիշերը գրել «Ֆեյսբուքում», իսկ առավոտյան գնալ ստուգման։

«Սա դարձավ հիմք, որպեսզի այսօր Դավիթ Սանասարյանի հակառակորդները բումերանգի նման վերադարձնեն իրեն»,- ամփոփում է քաղտեխնոլոգը և հավելում, որ իրավական առումով գնահատականներ հնչեցնել չի ցանկանում, քանի որ գործն իրավական հարթության մեջ լուծվելիք խնդիր է։

Այս խորագրի վերջին նյութերը