Արթուր Վանեցյանի մասին աղմկոտ գրառումներից հետո Արամ Մանուկյանն աշխատանքի չի գնացել (լուսանկար)
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել էր «168 ժամ» թերթի այն տեղեկություններին, որ ԱԱԾ-ն պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է ներկայացրել վարչապետ Փաշինյանին և գրել. «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են: Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։
Քիչ առաջ, որոշ լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին, որ Արամ Մանուկյանն ազատվելու է աշխատանքից: Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ թաղապետի տեղակալը աղմկոտ գրառումներից հետո ֆեյսբուքի էջը ջնջել է, իսկ հեռախոսահամարն էլ անհասանելի է դարձրել: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ ԲաբայանըFactor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ Արամ Մանուկյանն ազատվել է աշխատանքից: Միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր աշխատանքի չի գնացել:
-Պարոն Բաբայան, Ձեր տեղակալ Արամ Մանուկյանն աշխատանքից ազատվե՞լ է:
-Ոչ:
-Նա այսօր եկե՞լ է աշխատանքի:
-Այսօր իրեն վատ է զգում, վաղը «բյուլետեն» կբերի:
–Գուցե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին ֆեյսբուքյան գրառումնե՞րն են պատճառը, որ չի եկել աշխատանքի:
-Տեղյակ չեմ:
–Ի՞նչ է կատարվում Ձեր աշխատակազմում: Պարբերաբար աղմուկի կենտրոնում եք հայտնվում:
-Ադմինիստրացիայի մեջ բան չի կատարվում, իսկ պարոն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումներին ես չեմ կարող պատասխանել: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:
–Նախորդ օրերին Արամ Մանուկյանն աշխատանքի եկե՞լ էր:
-Այո, ուրբաթ օրը եկել էր: Շաբաթ օրն էլ միասին Քաղաքացու տոնն ենք նշել:
-Ըստ Ձեզ՝ նրա այդ գրառումներն ինչո՞վ են պայմանավորված: Ինչ–որ խնդիր կա՞:
-Ես չեմ կարող նման հարցերին պատասխանել:
–Դուք իր հետ այսօր խոսե՞լ եք:
-Ոչ:
–Իսկ ի՞նչ գիտեք, որ վատ է զգում իրեն:
-Չգիտեմ՝ վատառո՞ղջ է, թե՞ ոչ, բայց վաղը «բյուլետեն» կբերի:
-Բայց Դուք հենց նոր ասացիք, որ իրեն վատ է զգում և չգալու պատճառը դա է: Եթե իր հետ չեք խոսել՝ ի՞նչ գիտեք վատ է:
-Դե, եթե «բյուլետեն» է բերում, ուրեմն առողջական խնդրի համար է բերում:
–Եթե վաղը գա աշխատանքի՝ խորհուրդ տալո՞ւ եք, որ աշխատանքից ազատվի:
-Դեռ չեմ մտածել այդ հարցի մասին, քննարկելու ենք:
–Ո՞ւմ հետ եք քննարկելու:
-Աշխատակազմի:
–Ի՞նչ եք կարծում, նրա այդ գրառումները համատեղելի են փոխթաղապետի պաշտոնի հետ:
-Ես գնահատում եմ աշխատանքով, ֆեյսբուքյան գրառումները չեմ կարող մեկնաբանել: Այդ գրառումներն աշխատանքի որակի վրա չեն անդրադառնում։
Արթուր Վանեցյանի մասին աղմկոտ գրառումներից հետո Արամ Մանուկյանն աշխատանքի չի գնացել (լուսանկար)
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել էր «168 ժամ» թերթի այն տեղեկություններին, որ ԱԱԾ-ն պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է ներկայացրել վարչապետ Փաշինյանին և գրել. «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են: Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։
Քիչ առաջ, որոշ լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին, որ Արամ Մանուկյանն ազատվելու է աշխատանքից: Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ թաղապետի տեղակալը աղմկոտ գրառումներից հետո ֆեյսբուքի էջը ջնջել է, իսկ հեռախոսահամարն էլ անհասանելի է դարձրել: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ Արամ Մանուկյանն ազատվել է աշխատանքից: Միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր աշխատանքի չի գնացել: