Եթե խոստումներ կատարելը սա՛ է, ապա խոստումները գետնով տա՞լը որն է
Ոչ այն է` ինքն իրեն, ոչ այն է` այլեւս սակավաթիվ իր համակիրներին դուխ տալու համար Նիկոլ Փաշինյանը ստեպ-ստեպ դուխով հայտարարում է` մի տարի առաջ ինչ խոստացել եմ, 100 տոկոսով արել եմ, դեռ մի բան էլ` ավելի։
Ասել, որ ճիշտ հակառակը`ժողովրդի վարչապետը ո՛չ վարչապետ ընտրվելիս եւ վարչապետ չընտրվելիս տված, ո՛չ էլ առավել եւս «ընդդիմադիր ժամանակվա» որեւէ խոստում չի կատարել, նշանակում է` ոչինչ չասել. իրողությունն այն է, որ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան մի տարի առաջ ընդհանրապես հնարավոր էր պատկերացնել։
Խոստանում էր արմատախիլ անել կոռուպցիան հայոց աշխարհից, բայց արի ու տես, որ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր պտուտակներից մեկը` «սորոսականների» աչքի լույս, հույս ու ապավեն Դավիթ Սանասարյանը մեղադրվում է կոռուպցիայի ջրաղացին ջուր լցնելու մեջ։
Ասում էր` կախարդական փայտիկ ունեմ, երդվում էր, որ ռեկորդային կարճ ժամկետում հպարտ քաղաքացու կյանքը դրախտ կդարձնի, մի տարի չանցած`պետական բյուջեն կավելացնի 800 միլիոն դոլարով։ Այսօր ընդամենը խոստանում է բյուջեի եկամտային մասը, այսինքն` հարկային մուտքերը ավելացնել 40 միլիարդ դրամով։ Կամ, որ նույնն է, 90 միլիոն դոլարով։ Ընդ որում, սա ներկայացնում է որպես կատարված փաստ, մինչդեռ տնտեսական տարին դեռ առջեւում է։ Այս խոստումն իրականություն կդառնա՞, թե՞ մյուսների պես կջրվի` 2019թ. բյուջեի կատարողականը ցույց կտա։
Խոստանում էր կտրուկ բարձրացնել աշխատավարձերը, բայց այսօր հպարտ եւ ոչ հպարտ բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են աշխատանքի՛ց էլ, աշխատավարձի՛ց էլ։ Փաշինյանն օրերս հրապարակեց «ավելացած» (ստվերից հանված) 50 հազար աշխատատեղերի ցանկը` «ոլորտ առ ոլորտ», բայց չգիտես՝ ինչու չի շտապում նույնը անել «օպտիմալացման» եւ այլ հանգամանքների բերումով անգործ մնացած քաղաքացիների դեպքում։
Նրանք, ում աշխատավարձն իբր ավելացել է, չեն հաստատում այդ «անհերքելի փաստը»։ Պարզվում է` դա ուղղակի բլեֆ է. անգամ եթե ինչ-որ մարդկանց աշխատավարձն անվանապես բարձրացել է, ապա փաստացի` պարգեւավճարների հետ կապված ինչ-որ մանիպուլյացիաների «արդյունքում», ավելի ցածր են վարձատրվում, քան մի տարի առաջ։ Իսկ եթե կան մարդիկ, որոնք կտրուկ բարելավել են իրենց կենսամակարդակը կամ, ինչպես Աժ փոխխոսնակ Սիմոնյան Ալենը կասեր`որոնց «ջեբում փող է ավելացել», ապա դա Նիկոլն է եւ իր մերձավոր շրջապատը։ Մյուսների «ջեբում» փողը հաստատ պակասել է, լավագույն դեպքում`մնացել անփոփոխ։ Միակ երջանիկ բացառությունը նվազագույն կենսաթոշակ ստացողներն են, որոնց եկամուտներն իրոք բարձրացել են`16 հազարից հասել են 25 հազար դրամի։
Խոստանում էր թավշյա ոչ բռնի հեղափոխությունը դարձնել ներդրումային բումի աղբյուր, բայց ներդրումներից ձեն-ձուն չկա։ Ավելին`երբ գնում ես վարչապետի թեթեւ ձեռքով «բացված» գործարանների հետքերով, պարզվում է` դրանք ո՛չ եղել են, ո՛չ կան, ո՛չ կլինեն. ինչպես հանկարծ «բացվել» էին, այնպես էլ փակվել են։ Եղած ներդրումներն էլ (օրինակ` Ամուլսարի հանքավայրի, «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված «անհասկանալի» իրավիճակի բերումով) անհետացել են թավշյա վայրիվերումների բերմուդյան եռանկյունում։
Խոստանում էր կտրուկ իջեցնել գազի սակագինը`պնդում էր, որ ներկայիս սակագինն արհեստականորեն ուռճացված է։ Փաստն այն է, որ որ գազի գինը բարձրացել է։ Հպարտ քաղաքացին իր կաշվի վրա դեռ չի զգում այդ բարձրացումը, բայց դա ժամանակի խնդիր է... Եվ, որ ավելի վատ է, ոչ մեկը չգիտի`որն է դրա գինը։
Արագաչափերի ու տեսախցիկների, ի հեճուկս ազատ, արդար, թափանցիկ դատական համակարգի կայացման խոստումների` Հայաստանում հաստատված ընտրովի (հեռակավարվող, հեռախոսային, տրանսգենդերային` ինչպես կուզեք) արդարադատության մասին համեստորեն լռում ենք։
Դե իսկ արտաքին քաղաքականության ոլորտում եւ Արցախի հարցում ստեղծված իրավիճակը պարզապես աղետալի է` բառի բուն իմաստով «կատաստրոֆիկ»։
Խոստանում էր Արցախը դարձնել բանակցությունների լիարժեք կողմ, բայց Արցախն առաջվա պես, դեռ մի բան էլ ավելի օտարված է Մինսկի խմբի գործընթացից։ Ասում են` սահմանում քիչ են կրակում, զոհերի թիվը կրճատվել է, բայց էլի չեն ասում` ո՞րն է չկրակելու գինը։ Փոխարենը դա անում է հակառակորդը։ Համ էլ՝ իրականում ավելի շատ են կրակում. վկան պաշտոնական հաղորդագրություններն այս թեմայով։
Բավական է հիշեցնել Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակի «բացառիկ խաղաղասիրական» հայտարարությունը, որից ՀՀ արտգործնախարարը, պարզվում է, անտեղյակ է՝ ի՞նչ իմաստ ունի պատերազմական կոչեր անել, եթե մեր ուզածին կարող ենք հասնել խաղաղ ճանապարհով։ Սա է «աննախադեպ բարենպաստ» այն վիճակը, որի մեջ հայտնվել է Հայաստանը ժողովրդի վարչապետի որդեգրած «աննախադեպ հայամետ» քաղաքականության հետեւանքով։
Խոստանում էր հայ-ռուսական հարաբերությունները տեղափոխել «երկու սուվերեն երկրների գործընկերության» դաշտ, բայց շարունակում է քծնել Ռուսաստանին եւ անձամբ նախագահ Պուտինին։ Բանը հասել է նրան, որ նույնիսկ ամերիկացիների վրա է հոխորտում թավշյա հեղափոխության հանդեպ անտարբերություն դրսեւորելու համար` ռուսներին «իշմար տալով», որ հավերժ Ռուսաստանի հետ է. անցել են այն ժամանակները, երբ ինքն ու իր խմբագրած լրատվամիջոցը, մինչեւ հոգու խորքը ցնցված պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայտնի հայտարարությունից, հարյուրի վրա շահարկում էին Հայաստանի` «Ռուսաստանի ֆորպոստը լինելու» վարկածը։ Մնում է վերաձեւակերպի այդ թեզը եւ պաշտոնապես արձանագրի` Հայաստանը Ռուսաստանի վասալն է...
Մինչ այդ, ռուս վերլուծաբանները գոհունակությամբ շփում են ձեռքերը եւ առանց ձեւականությունների ասում այն, ինչ կա. Փաշինյանը վերջապես հասկացել է, «где раки зимуют»` հետ է կանգնել նախկինում հնչեցրած «էկզոտիկ» հայտարարություններից ու, «как миленький», վերադարձել դաժան իրականություն`հրաժարվելով «միանգամից երկու աթոռի վրա նստելու» անհեռանկար փորձերից։
Միացյալ Նահանգնե՞րն ինչպես կարձագանքի հանդուգն այս մարտահրավերին`կապրենք, կտեսնենք...

Լիլիթ Պողոսյան