«Լ.Բարսեղյանն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետ' Լ.Նանյանի' «Տեղեկատվությունը տրամադրել պարտադրելու պահանջի մասին»» թիվ ՎԴ5/0090/05/10 վարչական գործով նախնական դատական նիստը, որ ըստ ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանի 2010 թվի մարտի 12-ի ծանուցագրի կայանալու էր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում մարտի 29-ին ժամը 16:00-ին, չկայացավ նույն դատավորի բացակայության պատճառով:
Դատական նիստին ներկայացել էին հայցվորը, նրա ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ինչպես նաեւ պատասխանողի ներկայացուցիչները: Ըստ դատավորի գործավար Դավիթ Պետրոսյանի, դատավոր Էդ.Նահապետյանը այսօր տեղեկացել է Երեւանում տեղի ունենալիք մեկշաբաթյա ուսումնական սեմինարի մասին եւ մեկնել է մասնակցելու այդ սեմինարին: Դատական նիստի չկայանալու կապակցությամբ հայցվորն ու իր ներկայացուցիչը կազմել են արձանագրություն, ցանկանալով այն մուտքագրել ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի գրասենյակ: ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի գործավար Դավիթ Պետրոսյանը տեղեկացնելով, որ տեղում չէ նաեւ դատավորի օգնական Ն.Աբգարյանը, հրաժարվել է ընդունել արձանագրությունը:
Հայցվոր Լ.Բարսեղյանը բողոք է հղել ՀՀ Վարչական դատարանի նախագահ Տ.Մուկուչանին, որում նկարագրվում է դատավորի խայտառակ անտարբերությունը իր իսկ նշանակած դատական նիստին: «Ողջունում եմ դատավորների մասնագիտական գրագիտությունը բարձրացնելու մղումը եւ հույս տածում, որ նման մղում կլինի նաեւ դատարանի անկախության եւ անաչառության հատկանիշի բարելավման ուղղությամբ, բայց պարտավոր եմ ասել, որ ինձ հավատ չի ներշնչում այն պնդումը, թե դատավորը միայն այսօր է իմացել պլանավորված մեկշաբաթյա սեմինարի, եւ դրան' իր հրավիրված լինելու մասին:ե: Բացառիկ անպատասխանատվություն ցուցաբերելով, դատավոր աշխատող Էդ.Նահապետյանը զլացել է գոնե մինչեւ դատական նիստը որեւէ կերպ վեճի կողմերին տեղեկացնել այն մասին, որ ինքը նիստն անցկացնել չի կարողանա»:
Ամոթալի է, որ դատավորների մասնագիտական գրագիտության բարձրացման գործողությունները ծավալվում են արդարադատություն իրականացնելու եւ քաղաքացիներին վնասներ պատճառելու հաշվին: Բողոքում հայցորը խնդրում է միջոցներ ձեռք առնել ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի գործունեության պատշաճությունը վերականգնելու եւ դատավորին ու նրա աշխատակազմին կարգի հրավիրելու համար:
Լ.Բարսեղյանը Շիրակի մարզպետի դեմ հայցով դիմել է դատարան այն բանից հետո, երբ վերջինս, երկու անգամ պատասխանելով մարզպետի կողմից ,Այլ նպաստներ բյուջեիցե եւ «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածներով ծախսումների մանրամասներին վերաբերվող տեղեկության հարցումներին, իրականում չի տրամադրել հարցված տեղեկությունները, առաջին հոդվածի մասով պատճառաբանելով, թե դրանք անձնական գաղտնիքներ են, իսկ երկրորդ հոդվածի մասով' բավարարվել է տարեկան մեկ ընդհանրական ծախսագումար նշելով եւ ավելացնելով, որ գնումները կատարվել են օրենքով սահմանված կարգով: Հայցով պահանջվում է պարտավորեցնել ըստ էության պատասխանել հարցումերին եւ տրամադրել հարցված տեղեկությունները:
Դատավոր Էդվարդ Նահապետյանի անգործության մասին