Լրահոս

30.03.2010 08:31


Է. Նալբանդյան. «Մադրիդյան սկզբունքները ՀՀ կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ»

Է. Նալբանդյան. «Մադրիդյան սկզբունքները ՀՀ  կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ»

Մարտի 29-ին արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանն ընդունեց  տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն հայտնեց ռուսաստանցի համանախագահին'այսօր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:   

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա կողմերի մոտեցումները մերձեցնելու հնարավորությունները:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեցին նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:

Անդրադառնալով վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին' Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ  եւ շարունակում են մնալ այդպիսին»:

Այս խորագրի վերջին նյութերը