Մարտի 29-ին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույնանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ քարտուղար Լարիսա Ալավերդյանը հյուրընկալեցին Շվեդիայի խորհրդարանի' Ռիգստագի հայազգի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին եւ նրա ամուսնուն: Տիկին Դինգիզյանի խնդրանքով ներկայացվեց կուսակցության գաղափարրախոսությունը, գործունեությունը, հաջողություններն ու ձախողումները մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների լուծման, կառավարությանը հաշվետու դարձնելու/պահելու, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց եւ տղամարդկանց հավասարության ապահովման, կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի, երեխաների իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում: Ներկայացնելով անցած տարիների ընթացքում հանրապետության տարածքով մեկ կանաչ տարածքների պաշտպանության գործում «Ժառանգություն» կուսակցության հետեւողական գործունեությունը թե' երկրի ներսում, թե՛ միջազգային կառույցներում (ԵԽԽՎ), կուսակցության ղեկավարները կատակեցին, որ «Ժառանգությանը» իրավամբ կարելի է համարել քաղաքական դաշտի «ամենականաչամետ կուսակցությունը»: Դինգիզյանին մասնավորապես հետաքրքրում էր ոչ միայն կուսակցության կողմից քաղաքական, սոցիալ-տնտեսական իրականության ու խնդիրների ախտորոշումը, այլեւ այն գործիքները, որոնցից օգտվում է «Ժառանգությունը» առաջադրված խնդիրները լուծելու համար: Պատգամավորներ Մարտիրոսյանը, Ալավերդյանը եւ Սաֆարյանը վերոթվարկյալ ոլորտներում այս կամ այն չափով հաջողվելու մի շարք ցայտուն օրինակներ վկայաբերեցին: Այդուամենայնիվ, նրանք մարդու հիմնարար ազատությունների ապահովումը լուծման կարոտ գերխնդիր համարեցին Հայաստանի քաղաքական համակարգի համար, որտեղ խախտվում են անհատականից մինչեւ խմբային իրավունքները: Արմեն Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրեց տնտեսական համակարգի, Լարիսա Ալավերդյանը' մարդու իրավունքների եւ ժողովորդավարության, իսկ Ստյոպա Սաֆարյանը' քաղաքական համակարգի հիմնախնդիրները:
Հանդիպման վերջում տիկին Դինգիզյանը հակիրճ ներկայացրեց վերջերս Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման եւ այդ խնդրով խորհրդարան-կառավարություն/վարչապետ դեռեւս անավարտ կոնֆլիկտի մանրամասներ: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով' «Ժառանգությունը» հաջողություններ մաղթեց հայազգի պատգամավորին իր հետագա գործունեության ընթացքում:
«Ժառանգությունը» հյուրընկալեց շվեդահայ պատգամավորին