Լրահոս

30.03.2010 10:16


Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ–ի հիմնախնդիրը

Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ–ի հիմնախնդիրը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։

«Նրանք խոսել են Մինսկի խմբի ընթացքի, ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ մեր ջանքերի մասին, արտգործնախարար Դավութօղլուն տեղեկացվել է ոչ վաղ անցյալում պետքարտուղարի Մոսկվա կատարած այցի, հայ-թուրքական հարաբերությունների և Մերձավոր Արևելքում զարգացումների մասին»,-ասել է Քրոուլին։

Նշենք, որ շուրջ 40 րոպե տևած Քլինթոն-Դավութօղլու հանդիպման մանրամասները մինչ այս չէին հաղորդվում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը