Մի քանի ամիս առաջ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից Գյումրիում անօթևանների համար կառուցված շենքերում թերություններ էին հայտանաբերվել: Այսօր պատասխանատու ատյաններից և հենց շինարարությունն իրականացնողներից փորձեցինք պարզել, թե հայտնաբերված թերություններն արդյոք վերացվա՞ծ են:
«Էնտեղ կային որոշ շենքեր, որտեղ հետևյալ խնդիրը կար. բլոկները, որոնք դրսից շարված էին, մի քիչ տեղեր կային, որ թերի էին ամրացված: Այդտեղ լրացուցիչ աշխատանքներ կատարվեցին, որը սեյսմակայունության հետ էդքան էլ կապ չուներ, բայց կարող էր երկրաշարժի ժամանակ պատը դուրս փլվեր: Այդ աշխատանքները ավարտվել են: Թերություններ կային նաև կոմունիկացիոն աշխատանքներում: Շուտափույթ աշխատելու պատճառով թերություններ էին եղել, կոմունիկացիաները շարքից դուրս եկան, հետո նորից լրացուցիչ աշխատանքներ կատարվեցին, որոնք նույնպես ավարտին են մոտենում: Արդեն կարելի է ասել՝ անզեն աչքով նկատելի է, թե ինչպիսի գեղեցիկ, լավ բնակարաններ են կառուցվել քաղաքացիների համար»,-թերությունների և դրանց վերացման աշխատանքների վերաբերյալ տեղեկություն հայտնեց Մուշ-2 թաղամասում իրականացվող շինարարությունը վերահսկող Արտաշես Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարարության մասնագետը:
Սակայն, դժբախտաբար, հենց Մուշ-2 թաղամասում հնարավորություն չեղավ սեփական ու անզեն աչքերով տեսնելու այդ գեղեցիկ ու լավ բնակարանները: Պատճառն այն է, որ շինհրապարակը խիստ հսկողության տակ է, ուր լրագրողների ազատ մուտքը խստիվ արգելվում է: Պատճառաբանությունը առավել քան տարօրինակ է. «Որպեսզի չխանգարեն շինաշխատանքները»:
Շինարարության պատասխանատուները նշեցին, որ առանց ղեկավարության թույլտվության լրագրողների մուտքը շինհրապարակ արգելվում է, իսկ այդ պահին հնարավոր չեղավ կապ հաստատել «Գլենդել Հիլզ»-ի ղեկավարններից որևէ մեկի հետ՝ թույլտվություն ստանալու համար: Ընկերության PR խորհրդատու Արմինե Ուդումյանի հեռախոսահամարը արգելափակված էր, իսկ ընկերության գրասենյակից «7օր»-ին փոխանցեցին, որ Արմինե Ուդումյանը հասանելի կլինի ապրիլի 1-ին՝ օրվա երկրորդ կեսից հետո միայն, այն ժամանակ էլ հնարավոր կլինի խնդրին լուծում տալ:
Տարօրինակն այն է, որ պետական բյուջեի միջոցներով կառուցվող և հանրային սեփականություն հանդիսացող շենքերի որակի վերաբերյալ հարկատուները հնարավորություն չունեն ազատորեն տեղեկատվություն ստանալու:
Առաջարկվում է հավատալ շինարարության պատասխանատուների և այն վերահսկող պետական պաշտոնյաների ազնիվ խոսքին, թե շինարարությունն ընթանում է բոլոր չափորոշիչներին համապատասխան:
Շինհրապարա՞կ, թե՞ հատուկ հսկողության գոտի

Դերենիկ Մալխասյան
Գյումրի