Լրահոս

30.03.2010 11:34


«Կովկասյան ազգության ներկայացուցիչ» լինելը Մոսկվայում դարձել է մահացու վտանգավոր

«Կովկասյան ազգության ներկայացուցիչ» լինելը Մոսկվայում դարձել է մահացու վտանգավոր

«Մոսկվայի մետրոյի կայարաններում ահաբեկչական գործողություններն իրագործել են որոշ իսլամիստ արմատականներ՝  այսպես կոչված «Իմարաթա Կովկաս»-ի կողմնակիցները, որոնք գործունեություն են ծավալում Հյուսիսային Կովկասում։ Ցավոք, դա իսկապես այդպես է, քանի որ ինքնասպանություններ կիրառում են միայն նրանք։ Ահաբեկչական գործողություններից հետո Մոսկվայից «կովկասյան ազգի ներկայացուցիչներին» վտարելու կոչեր միշտ են հնչել։ Այդպես է եղել և՛ «Նորդ-Օստ»-ից հետո, և՛ հինգ տարի առաջ մետրոյի «Պավելեցկայա» կայարանի պայթյունից հետո։ Այդպիսի կոչեր լինելու են միշտ, քանի որ ազգայնականներն օգտագործում են ցանկացած առիթ, որպեսզի հիշեցնեն իրենց մասին։

Այս մասին «Vesti.Az»-ում հայտարարել է Մարդու իրավունքների մոսկավյան բյուրոյի փորձագետ Սեմյոն Չարնին՝ մեկնաբանելով ինտերնետից օգտվողների մի մասի շրջանում քսենոֆոբիայի՝ օտարատյացության տրմադրությունների բռնկումը։   Հարկ է նշել, որ մոսկովյան մետրոյում երեկ տեղի ունեցած ողբերգություններից անմիջապես հետո որոշ բլոգներում, չատերում և ֆորումներում սկսեցին «կովկասյան ազգության ներկայացուցիչներին» մոսկվայից ամբողջապես վտարելու կոչեր երևալ։

«Նացիոնալիստնեը ձգտում են ներթափանցել զանգվածային գիտակցության մեջ։ Իհարկե, օտարատյացության բռնկում կլինի։ Փողոցում կարող են մարդկանց բռնել միայն ազգային պատկանելության պատճառով։ Եվ հստակ տարբերակում չի դրվի կովկասյան ժողովուդների միջև։ Ազգայնականների համար հայերը, չեչենները, դաղստանցիները, ադրբեջանցիները բոլորն էլ «կովկասյան ազգության ներկայացուցիչ» են։ Նրանց համար բոլոր կովկասցիները ներկայանում են չեչենցու կերպարի ներքո։ Կարծում եմ՝ իշխանությունները բավական խիստ կարձագանքեն նրանց ոտնձգություններին, նման բռնությունները նրանք բոլորովին չեն խրախուսի»,-ասել է Ս. Չարնին։

Այս խորագրի վերջին նյութերը