Էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան
Մայիսի 1-ին՝ ժամը 05:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող «ԱյԴի» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «ԱյԴի» բանկի մոտակայքում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1988 թ.) հետընթաց կատարելիս բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ամբողջությամբ պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Փրկարարները «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ էլեկտրական սյունը հեռացրել են ավտոմեքենայի վրայից: