Լրահոս

30.03.2010 11:40


Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվն ավելացել է

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվն ավելացել է

Երեկ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվն ավելացել է։ Գիշերը տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այդ մասին  «РИА Новости»-ին հայտնել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Սելցովսկին։ Նրա խոսքերով, ահաբեկչական պայթյունից տուժած կինը մահացել է Սկլիֆոսոֆսկու ինստիտուտում։ Այսպիսով, «Лубянка» և «Парк культуры» կայարաններում իրականացված պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի։ Այսօրվա դրությամբ հիվանդանոցներում վիրավորների թիվը 73 է։  

 

Այս խորագրի վերջին նյութերը