Մարտի 29-ին, ժամը 14.00-ին ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտա 32 հասցեում գտնվող «Երևան» կայարանի գնացքաքարշային դեպոյի կենտրոնական մուտքի պարսպի տակ պայթուցիկ սարք է տեղադրված:
Տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ պաշտպանության նախարարություն եւ շտապօգնության ծառայություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը:
ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչեւ ժամը 15.30-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Կեղծ ահազանգ