ԵՄ մտնելու համար Գերմանիան Թուրքիային «կանաչ լույս» ցույց չի տվել
Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, թե Բեռլինը շարունակում է պնդել, որ Թուրքիան ԵՄ-ի համար արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ ունենա։
Ինչպես հաղորդել է «ИТАР-ТАСС»-ը, նրա խոսքերով, սակայն, Թուրքիային այդպիսի կարգավիճակով ԵՄ ընգրկելու նախաձեռնությունը ոչճիշտէընկալվել։
-Խոսելով արտոնյալ գործընկերոջ մասին՝ մենք նկատի ունեինք Թուրքիայի և Եվրամիության հատուկ հարաբերությունները, որի համար այդ երկիրը շատ կարևոր է տնտեսական, մշակութային և գիտական տեսանկյուններից։ Դրանից բացի, Եվրամիությունը փոխվել է։ Փոխվել են նաև խաղի կանոնները,-ասել է կանցլերը։
Ա. Մերկելի խոսքերով՝ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը բաց է, այսինքն՝ առանց լիիրավ անդամության խիստ երաշխիքների։
-Մենք շարունակում ենք բանակցությունները, բայց նախ և առաջ անհրաժեշտ է, որ Թուրքիան վավերացնի ու սկսի իրականացնել իր արձանագրությունների կետերը և լուծի Կիպրոսի խնդիրը,-ընդգծել է նա։
Բայց, միևնույն ժամանակ, Մերկելը Թուրքիա կատարած երկօրյա այցի ժամանակ փոխել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, թե համաձայն է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ այն հարցում, որ Գերմանիայում բացվեն թուրքերենի ուսուցմամբ դպրոցներ։ Նա այդ մասին հայտարարել էր մարտի 29-ին՝ իր թուրք գործընկրոջ հետ համատեղ մամլո ասուլիսում։
-Քանի որ Գերմանիան դպրոցներ ունի այլ երկրներում, միանգամայն բնական է, որ Թուրքիան էլ կարող է իր դպրոցներն ունենալ Գերմանիայում։ Միևնույն ժամանակ դա չպետք է վերածվի պատրվակի, որ թուրք դպրոցականները գերմաներեն չսովորեն,-«Hurriyet»-ի հաղորդմամբ ասել է կանցլերը։
Այս առումով Մերեկելը նշել է, որ Գերմանիայում մարդ չի կարող ապրել առանց գերմաներեն իմանալու։ Եվ այդ կապակցությամբ հատուկ ընդգծել է, որ խոսքը բոլորովին էլ թուրքերի ձուլման մասին չէ, այլ ներգրավման։
ԵՄ մտնելու համար Գերմանիան Թուրքիային «կանաչ լույս» ցույց չի տվել
Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, թե Բեռլինը շարունակում է պնդել, որ Թուրքիան ԵՄ-ի համար արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ ունենա։
Ինչպես հաղորդել է «ИТАР-ТАСС»-ը, նրա խոսքերով, սակայն, Թուրքիային այդպիսի կարգավիճակով ԵՄ ընգրկելու նախաձեռնությունը ոչ ճիշտ է ընկալվել։