Ձերբակալվել է' ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի աշխատակիցը
Մարտի 29-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում' կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է' ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանը:
Պարզվել է, որ Ա. Հովհանյանը, բյուջետային միջոցների յուրացման փաստով անցկացնելով ֆինանսական ստւգումներ' մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում' էական խախտումներ չարձանագրելու դիմաց, ձեռնարկության ղեկավարից պահանջել ու ստացելէ 1.500 ԱՄՆ դոլար և 240.000 ՀՀ դրամ կաշառք:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է' ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն