Քաղաքական

02.05.2019 15:26


Գագիկ Ծառուկյանի կողմից հանցագործության մասին ՔՈ–ի հաղորդումը ուղարկվել է ՀՔԾ. Գլխավոր դատախազ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի կողմից հանցագործության մասին ՔՈ–ի հաղորդումը ուղարկվել է ՀՔԾ. Գլխավոր դատախազ (տեսանյութ)

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հանցագործության մասին՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քրեադատավարական օրենսգրքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հաղորդումների քննարկման ընթացակարգ։ Ղեկավարվելով այս ընթացակարգով եւ այդ հաղորդումն ուղարկել ենք ՀՔԾ, հանձնարարվել է ՀՔԾ–ին քր. դատ. օրենսգրքի 180–րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, ստուգողական գործողություններ կկատարվեն եւ դրա հիման վրա նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,–ասաց նա։

Հարցին՝ Գլխավոր դատախազի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի կողմից խախտվել է պատգամավորի նկատմամբ սահմանված պահանջը, նա հրաժարվեց պատասխանել. «Եթե ես նախապես իմ կարծիքը հրապարակեմ, ես կկաշկանդեմ 10-օրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին եւ իր գործողությունները։ Կտրվի քրեաիրավական գնահատական, եթե ես այլ դիրքորոշում ունենամ, կհայտնեմ այդ մասին»։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը