Վալերի Պողոսյանը եղբորը հակասող ցուցմունք է տվել. մանրամասներ
«ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրանքը փոխելուց հետո նրա մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ Գևորգյանի մեղադրանքը չի հաստատվել․ «Քրեական գործի ողջ նյութերին ծանոթանալուց հետո հերթական անգամ կարող ենք վստահ ասել, որ Արմեն Գևորգյանի մեղադրանքը չի հիմնավորվել։ Կաշառքի դրվագով նրա դեմ վկայող ընդամենը Սիլվա Համբարձումյանի իրարամերժ, մտացածին ցուցմունքներն են։ Սահմանադրական կարգի տապալման մասով միայն Վիկտոր Պողոսյանի ցուցմունքն է և այն մասին, որ իբր իր միջոցով Արմեն Գևորգյանն ազդել է իր եղբոր վրա, մինչդեռ Վալերի Պողոսյանը ցուցմունքով հայտնել է, որ իր վրա ոչ մեկ, այդ թվում՝ Գևորգյանը ազդեցություն չի գործադրել և ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դիմումի քննությանը չի մասնակցել հիվանդության պատճառով․ գործի նյութերում հիվանդության տեղեկանքն էլ կա։ Փողերի լվացման դրվագով մեղադրանքը նույնպես չի հիմնավորվել, առկա փաստական տվյալներն անգամ աննշան կասկած չեն ստեղծում առ այն, որ Արմեն Գևորգյանը գումարներ է «լվացել»»։
Ալեքսանյանը նաև ավելացրեց․ «Հատուկ քննչական ծառայությունը չի կատարել նաև բազմաթիվ քննչական գործողություններ, և կարծում եմ՝ դրա պատճառն եղել է այն, որ կատարելով այդ քննչական գործողությունները՝ դրանով էլ ավելի կհերքվեր Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը»։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Նրան մեղադրանք է առաջադրվել նաև Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է և այն մակագրվել է Վարդան Գրիգորյանին։