Բագրատ Ասատրյան. «2010թ. Հայաստանը գործ կունենա ճգնաժամի հետևանքների հետ»
«Դո՞ւրս ենք եկել ճգնաժամից, թե՞ ոչ» հարցին «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը պատասխանել է, թե ճգնաժամից Հայաստանը դուրս չի եկել և 2010թ. գործ կունենա ճգնաժամի հետևանքների հետ, քանի որ տարբեր ոլորտներում արձանագրված անկումներն արդեն քաղաքացիների կյանք են մտնելու.
-Մենք տարի ենք մտել բացասական իմպուլսներով, որոնցից առաջինը գնաճն է։ Իշխանություններն ի՞նչ են արել այս ֆոնը շտկելու համար։ Կարող եմ ասել՝ ոչինչ։ Այս տարի մենք մեզ վրա կտեսնենք թե՛ այս անցած տարվա իրադարձությունների անդրադարձը, թե՛ այս տարվա չլուծված խնդիրների կամ այն լուծումների, որոնց հետ գործ ենք ունեցել։ Որոշիչը լինելու է հենց գազի գների, ինչպես նաև միջազգային գների բարձրացումը,-նշել է Բագրատ Ասատրյանը։

7or.am