Սամվել Բաբայան. «Որևիցե ուժի մեջ մտնելու մտադրություններ չունեմ, ոչ էլ ստեղծելու»
Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Սլաք» մամուլի ակումբում ասել է, որ արդեն շուրջ մեկ տարի է՝ խոսվում է ընդդիմադիր դաշտի նոր ուժի ստեղծման մասին, բայց այդպես էլ դեռ ոչ մի բան չի տեսնում։
Նա նաև նշել է, որ ընդդիմությունը մեկը մյուսին ասում է՝ վե՛ր կաց, ես նստեմ։ Այսպիսով, Ս. Բաբայանը քաղաքական դաշտում չի տեսնում այն ուժին, որը հայոց ազգի բեռը կվերցնի իր վրա, հետևաբար և առաջիկա ընտրական փուլին ինքը չի մասնակցելու։
-Ես ուղղակի լրագրողների խնդրանքով այսօր ներկայացել եմ՝ տեսակետ ասելու Ղարաբաղի հարցում։ Ես չեմ տեսնում Հայաստանում քաղաքական դաշտ, որ մասնակցեմ։ Եթե դուք տեսնում եք, մասնակցեք,- ասել է Ս. Բաբայանը։-Որևիցե ուժի մեջ մտնելու մտադրություններ չունեմ, ոչ էլ ստեղծելու, որովհետև մեր քաղաքական դաշտի 90%-ը վաղուց պետք է գնար թոշակի, բայց մարդիկ չեն գնում։ Մի ամբողջ փայլուն հաղթանակ 16 տարի մսխեցին իրենց իսկ խելքից, իրենց իսկ առաջարկներով, վերլուծություններով, հանդիպումներով։
Ստեղծված իրավիճակի մեղավորը Ս. Բաբայանը բոլորին է համարում այս կամ այն չափով, այդ թվում՝ նաև իրեն։
-Եթե ձեզ հետաքրքիր է այսօրվա իշխանության մասին, այո՛, և՛ այսօրվա, և՛ երեկվա, և՛ այն մյուս օրվա, բոլո՛րը։
Իսկ լրագրողի այն խնդրանքին, որ կոնկրետ անուններ տա, Ս. Բաբայանն արձագանքել է.
-Ինչքա՞ն անուն տամ։ Դու ում ուզում ես, անունը գրի, ասա՝ պարոն Բաբայանը տվել է այդ անունը։ Դա ի՞նչ հարց է. կարո՞ղ է՝ վախենում ենք։ Ուղղակի ինտրիգային, թերթերում ավելորդ վայնասուն դնելու իմաստ չեմ տեսնում։ Այնքան լարված է վիճակը, որ մենք պետք է համախմբենք ազգին և փորձենք խնդիրներ լուծել։

7or.am