Լրահոս

30.03.2010 15:03


Իշխան Զաքարյանը ներկայացրել է թերություններն ու արդարացրել նախարարներին

Իշխան Զաքարյանը ներկայացրել է թերություններն ու արդարացրել նախարարներին

 ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրված ասուլիսում ներկայացրել է Տրանսպորտի և կապի, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարություններում 2007-2008թթ. ստուգումներով հայտնաբերած խախտումներն ու չարաշահումները։

Ասուլիսին ներկա էին նաև վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարները՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և տրանսպորտի ու կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանը։

Իշխան Զաքարյանն ասել է, թե ինքն անձամբ խոսել է նախարարների հետ.

-Տեսել եմ վճռականություն այս խախտումները բացահայտելու ուղղությամբ, կարծում եմ, որ հաջորդ ստուգումներն այս պատկերը չեն տալու-նշել է ՎՊ նախագահը։

-Ես սիրում եմ ներկայացնել այն, ինչ կա,-խոսելով խախտումների հսկայական ծավալների մասին՝ ասել է Իշխան Զաքարյանն ու ավելացրել, թե նշված երկու նախարարություններում հայտնաբերված խախտումները ներկայիս երկու նախարարների աշխատած տարիներին չեն վերաբերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը