Բագրատ Ասատրյան. «Քոչարյանը փորձում է քաղաքական «ռեաբիլիտացիա» անցնել»
Երկրի տնտեսության վերաբերյալ «Մեդիամաքս» գործակալությանը տված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին անդրադառնալով՝ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասել է, թե իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը փորձում է քաղաքական «ռեաբիլիտացիա» անցնել.
-Տնտեսական քաղաքականության խնդիրների 90%-ն այս ժամանակահատվածում է կուտակվել, որոնց դրսևորման համար առիթ հանդիսացավ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Սակայն մեր տնտեսության մեջ մեր տնտեսական խնդիրների հետևանքն էր տնտեսական նման անկումը։ Աշխարհը չէր կարող և չի էլ կարող այդ աստիճանի էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Կարծում եմ, այս հայտարարություններն այլ ենթատեքստ ունեն։ Կարծում եմ, Քոչարյանը փորձում է քաղաքական «ռեաբիլիտացիա» անցնել։ Այդուհանդերձ, մեր հասարակության մեջ Քոչարյանի կերպարը փողկապված է մարտի 1-ի սպանդի հետ,-նշել է Բագրատ Ասարտրյանը։
Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից տնտեսական, սոցիալական քաղաքականության և այլնի վերաբերյալ նման սուր հայտարարությունների հետ, որոնց շնորհիվ նա կփորձի թվացյալ տպավորություն ստեղծել, թե իր տեսակետները տարբերվում են այսօրվա իշխանությունների տեսակետներից, դեռ կառնչվենք։

7or.am