Լրահոս

30.03.2010 15:23


Նշանակվել են նոր դեսպաններ

Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 29-ին հրամանագրեր է ստորագրել Եղիշե Սարգսյանին Ռումինիայում Հայաս­տանի Հան­րապետության արտա­կարգ և լիա­զոր դեսպանի պարտականու­թյուն­ներից ազատելու եւ Համլետ Գասպարյանին այդ երկրում Հա­յաս­­տա­նի Հան­րա­­պե­տու­­թյան ար­տա­կարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Բուխարեստ):

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով Վահագն Մելիքյանն ազատվել է Քուվեյթի Պետությու­նում Հայաս­տանի Հան­րապետության արտա­կարգ և լիա­­զոր դեսպանի պարտականու­թյուն­ներից, իսկ Ֆադեյ Չարչօղլյանը նշա­նա­կվել է այդ երկրում Հա­յաս­­տա­նի Հան­րա­­պե­տու­­թյան ար­տա­կարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):

Այս խորագրի վերջին նյութերը