Նոր Հաճնի 26–ամյա բնակչուհին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը
Մայիսի 3-ին՝ ժամը 21։53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Անվտանգությունից ելնելով և մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Ժամը 05:17-ին տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացու դին նկատվել է Նոր Երզնկա գյուղի մոտ գտնվող ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Նիգավա» ՀԷԿ-ի մոտակա ջրանցքից դուրս են բերել Նոր Հաճնի բնակչուհի Ն. Օ.-ի դին(ծնված 1993թ․):
Նոր Հաճնի 26–ամյա բնակչուհին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը
Մայիսի 3-ին՝ ժամը 21։53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Անվտանգությունից ելնելով և մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Ժամը 05:17-ին տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացու դին նկատվել է Նոր Երզնկա գյուղի մոտ գտնվող ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Նիգավա» ՀԷԿ-ի մոտակա ջրանցքից դուրս են բերել Նոր Հաճնի բնակչուհի Ն. Օ.-ի դին (ծնված 1993թ․):