Լրահոս

04.05.2019 12:30


Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով. խոսնակ

Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով. խոսնակ

Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Այս մասին «Facebook»-ի իր էջում նշել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն՝ քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:

Երեւանի՝ որպես համայնք ձեւավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումը:

Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»:

Այս խորագրի վերջին նյութերը