Լրահոս

30.03.2010 16:29


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ. «Էրդողանի նամակին պատասխանվել է 2005թ. ապրիլի 25–ին»

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ. «Էրդողանի նամակին պատասխանվել է 2005թ. ապրիլի 25–ին»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ իշխանություններից սպասում է Հայաստանին ուղղված Հայոց ցեղասպանության խնդիրը ուսումնասիրող համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նամակի պատասխանին։

-Էրդողանի կողմից հիշատակված նամակին պատասխանվել է այն ստանալուց օրեր անց, իսկ ավելի հստակ՝ 2005թ. ապրիլի 25-ին՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից,-«7օր»-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը