Լրահոս

04.05.2019 16:43


Համաներմամբ ազատվելուց հետո կատարել է շուրջ մեկ տասնյակ հափշտակություններ

Համաներմամբ ազատվելուց հետո կատարել է շուրջ մեկ տասնյակ հափշտակություններ

Ապրիլի 2-ին՝ ժամը 09.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 1-ի՝ ժամը 21.00-ից ապրիլի 2-ի՝ ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Հակոբյան փողոցում գտնվող բանջարեղենի կրպակի դուռը և դրամարկղից գողացել 151.000 դրամ:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին պարզվել է, որ գողությունը կատարել է Լոռու մարզի 23-ամյա մի բնակիչ, որը վերջերս է համաներմամբ ազատ արձակվել, իսկ ազատազրկման էր դատապարտվել պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու համար։ Արաբկիրի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ունեն, որ բացի նշված գողությունը, տղամարդը համաներմամբ ազատ արձակվելուց հետո կատարել է նաև անձնական ունեցվածքի շուրջ մեկ տասնյակ այլ հափշտակություններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը