Լրահոս

30.03.2010 16:31


Իշխան Զաքարյան. «Այս երևույթը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի»

Իշխան Զաքարյան. «Այս երևույթը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի»

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է ԿԳ նախարարությունում ստուգումների հետևանքով արձանագրված խախտումները։ Անդրադառնալով «Կրթության ազգային ինստիտուտ« ՓԲԸ-ին՝ նա նշել է, թե այդտեղ, կապված ուսուցիչների կատարելագործման և գրականության  տպագրման հետ, ԿԳ և ֆինանսների նախարարություններն ունեն հաստատված հստակ չափագումար։

Իշխան Զաքարյանն ասել է, թե այդ ՓԲԸ-ում հետաքրքիր բան է տեղի ունեցել.

-Ավելի աշխատանք է կատարվել,-հեգնանքով նշել է ՎՊ նախագահը։ -Ենթադրենք, պետք է 5000 ուսուցիչ վերապատրաստվի, վերապատրաստվել է 15 000-ը։ Մեր ստուգողները բնական հարց են տալիս՝ ինչի՞ հաշվին։ Ո՞նց է պատահել, որ 5000 ուսուցչի համար նախատեսված գումարով վերապատրաստել են 15 000 ուսուցչի։ Կա՛մ որակի հաշվին է, կա՛մ չեմ կարող ասել, թե ինչի։

ՎՊ նախագահն ասել է, թե իրենք այդտեղ մոտավորապես 89 միլիոն դրամի խնդիր են արձանագրել։

-Սա վերականգնվող գումար չէ։ Սա ընդամենը երևույթ է, որ ես նկարագրեցի։ Այս երևույթը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, գուցե նաև հետագայում նախարարությունը կամ կառավարությունը որոշակի իրավական ակտեր պետք է ընդունեն, որպեսզի այս անհամապատասխանությունը հաջորդ ստուգման ժամանակ չտեսնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը