Քաղաքական

04.05.2019 18:33


Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը