Լրահոս

06.05.2019 10:45


ՃՏՊ Վարդանանց փողոցում՝ հրդեհի բռնկմամբ

ՃՏՊ Վարդանանց փողոցում՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 5-ին՝ ժամը 21:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 22 հասցեում՝ Գնունու շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ (երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են) և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա.Ի.), «BMW 525i» (վարորդ` Ն.Պ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Ս.Ս.) և «Chevrolet Niva» (վարորդ՝ Մ.Խ.) մակնիշների ավտոմեքենաները: «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վարդանանց փողոցի թիվ 254 հասցեում գտնվող էլեկտրական սարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրական սյանը: Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 21:27-ին: Ամբողջությամբ այրվել են «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան, խանութ-կրպակի (4 քմ) գիպսաստվարաթղթե երեսպատումը՝ 1 քմ, էլեկտրական սյան վրա գտնվող վահանակում՝ 16 էլեկտրական հաշվիչ և 10 գմ էլեկտրական մալուխ:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը