Լրահոս

06.05.2019 11:00


«Ընկերոջս մեքենան է»․ Հայկ Սարգսյանը՝ 150 հազ. դոլար արժողությամբ մեքենա վարելու մասին

«Ընկերոջս մեքենան է»․ Հայկ Սարգսյանը՝ 150 հազ. դոլար արժողությամբ մեքենա վարելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։ Հետևաբար, փորձեցինք ճշտել, թե արդյոք ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավորին․

-Ես նման մեքենա չունեմ։

-Այդ դեպքում ու՞մ մեքենան եք վարել:

-Բնակաբար, ես այդպիսի մեքենա ունենալ չէի կարող․ ընկերոջս մեքենան է: Մի պահ իրեն լավ չէր զգում, ես եմ վարել:

-Այսինքն` ապագայում այդ մեքենայով Ձեզ չե՞նք տեսնի:

-Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա:

-Մեքենան տանելու է իր հե՞տ, թե՞ Ձեր մոտ է մնալու:

-Իր մեքենան է, ինքն իր մեքենայով եկել է, ռուսական մեքենա է, դրանով էլ գնալու է: Լիքը քաղաքացիներ, հատկապես հեղափոխությունից հետո, Ռուսաստանից գալիս են Հայաստան իրենց մեքենաներով:

Աղբյուրը՝ hotnews.am

Այս խորագրի վերջին նյութերը