Քոչարյանի գործը քննող դատավորներին բարձր վարկանիշը հակացուցված է
Ո՞ւմ վստահել «դարի դատավարությունը»՝ ո՞ր դատավորի փխրուն ուսերին բարդել «Քոչարյանի եւ մյուսների» գործի քննությունը։
Թվում է`այս «գլուխկոտրուկը» պիտի որ առանձնապես հարցեր չառաջացներ ո՛չ հասարակության մեջ, ո՛չ դատական դեպարտամենտում, ոչ էլ առավել եւս` «իշխանապետական» վերնախավում։ Եթե, իհարկե, խնդիր է դրված իսկապես փակել «Մարտի 1»-ի էջը`անցկացնել արդար դատաքննություն, որը կտա 10 տարի «արմատական ուժերի» կողմից մեթոդաբար եւ հետեւողականորեն ուղղորդվող շահարկումների պատասխանները, ոչ թե էժանագին շոու սարքել դրանից եւ լյումպենին հացի փոխարեն տեսարաններ մատուցել «երեք նախագահների եւ բազմաթիվ քաղաքական գործիչների» մասնակցությամբ, ինչպես օրերս «հպարտությամբ» ազդարարեց գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող Դավթյան Արթուրը։
Ով ուզում է լինի, միայն թե Նիկոլի խոսքից դուրս չգա
Ցանկացած մեկը, ով հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ կույր ատելությամբ չի տառապում, հասկանում է` խաղասեղանին (այս դեպքում ավելի ճիշտ կլիներ ասել` զոհասեղանին) դրված է ոչ միայն Արցախյան ազատամարտում, հայկական երկու պետությունների կայացման եւ զարգացման գործում անուրանալի ներդրում ունեցած նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ճակատագիրը։
Հարցերի հարցն այն է, թե ո՞ւր է գնում Հայաստանը, ի վերջո` գըմփ-գըմփ-հուական հեռակառավարվող անարդարադատության համակարգի հաստատմա՞ն, թե՞ ոչ հեռու անցյալի մեր պատմությունն արժեւորելու, նեոբոլշեւիկյան կեղծ կարծրատիպերը քանդելու եւ հիրավի անկախ դատական համակարգ ձեւավորելու ճանապարհով։ Եվ ուրեմն, գործի վարույթը պետք է հանձնարարվի բարձր վարկանիշ ունեցող՝ փաստաբանների գնահատանքին արժանացած, նրանց քվեարկությամբ կազմված վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներն զբաղեցնող դատավորներից մեկին, ոչ թե թողնվի բախտի քմահաճույքին։
Բայց իշխանություն ունեցողներին իրադարձությունների նման ընթացքը ձեռք չի տալիս։ Անգամ եթե նորին մեծություն պատահականության կամոք Ռոբերտ Քոչարյանի կամ իրեն այս կամ այն կերպ կերպ «փոխկապակցվող» որեւէ գործ մակագրվում է փաստաբանական հանրույթի վստահությունը վայելող դատավորի, «ճակատագիրն» այնպես է տնօրինում, որ այդ դատավորը «ինքնակամ» հրաժարական է տալիս. ինքնաբացարկ է հայտնում, ձեռքերը լվանում ու մի կողմ կանգնում անշնորհակալ այդ գործից։
Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Աչքը տեսածից է վախենում. վարչախումբը մի անգամ «ղալաթ արեց»` Քոչարյանի փաստաբանական խմբի վերաքննիչ բողոքի քննությունը վստահեց վարկանիշային աղյուսակում երկրորդ պատվավոր տեղն զբաղեցնող Ալեքսանդր Ազարյանին, ու ոտքով-գլխով կրակն ընկավ`դատավորն աներկբա արձանագրեց, որ ՀՔԾ քննիչների ներկայացրած մեղադրանքն ի սկզբանե անօրինական է`նախագահն անձեռնմխելի է եւ չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող որշումների համար։ Եվ հիմա, սպանես էլ` նույն գետը չի մտնի։
Եղավ այն, ինչ լինելու էր
Փաշինյանին սպասարկող թերթերից մեկը դեռ նախորդ շաբաթ ակնարկեց, թե http://helpcourt.am կայքի վարկանիշային ցուցակի առաջին համարը` դատավոր Վարդան Գրիգորյանը, որին մակագրվել էր «Քոչարյանի եւ մյուսների» գործը, մտադիր է ինքնաբացարկ հայտնել։ Որովհետեւ, իբր` որպես փաստաբան ներգրավված է եղել մինչեւ ապրիլյան իշխանափոխության «օրհնյալ սհաթը» Մարտի 1-ի շուրջ տեղի ունեցած դատական ռազբորկաներում`պաշտպանել է այդ գործերով մեղադրվող անձանց։ Եվ, որ ավելի «սարսափելի» է, աշխատել է Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանի ղեկավարության ներքո։
Այդ տեղեկությունն, ինչպես եւ պետք էր սպասել, հաստատվեց. մի բան գիտեին, էլի, որ ասում էին` հո զոռով չի։ Պարզվում է` Վարդան Գրիգորյանն «ուզած-չուզած» արել է այն, ինչ իրենից պահանջվում էր։ Եթե նույնիսկ ինքնուրույն է հանգել դրան, ապա`պարզ պատճառով. որովհետեւ չի ուզում հարվածի տակ դնել անաչառ դատավորի իր համբավը եւ կանխավ ապօրինի որոշումներ կայացնել, որոնց համար հետո պատասխան է տալու` եթե ոչ օրենքի, ապա սեփական խղճի եւ պատմության առջեւ։ Կամ, որ առողջության համար պակաս վտանգավոր չէ` հայտնվել «կոռուպցիոն համակարգի մնացորդների» սեւ ցուցակում։ Ասված է, չէ՞. եթե դատավորների նկատմամբ կան ճնշումներ, ապա` բացառապես նախորդ կոռումպացված իշխանությունների կողմից։
Ո՞վ կհամարձակվի անշառ գլուխը շառի տակ դնել` ստանձնել գործը վարելու պատասխանտվությունը, երբ կսկսվի դատավարությունը` պարզ չէ։ Փոխարենը հայտնի է, որ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական վեճը մեկնարկելու է հունիսի 12-ին` դատավոր Լիլիթ Սարգսյանի գլխավորությամբ։
Այս դեպքում ինքնաբացարկի հարց չի առաջացել. դատավորը բավական ցածր վարկանիշ ունի` 6 միավոր (Վարդան Գրիգորյանի 23-ի եւ Ալեքսանդր Ազարյանի 22-ի «դիմաց»), եւ կարող է իրեն նման շքեղություն թույլ տալ...

Լիլիթ Պողոսյան