Լրահոս

07.05.2019 10:25


Դիմակավորված անձը սպանության սպառնալիքով գումար է պահանջել տարադրամի փոխանակման կետի աշխատակցից

Դիմակավորված անձը սպանության սպառնալիքով գումար է պահանջել տարադրամի փոխանակման կետի աշխատակցից

Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն ընդդիմացել է, և որոշ ժամանակ անց, ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված անձը ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը