Եթե դուք ուզում եք, որ շներն ու կատուները ձեզ շնորհակալ լինեն, խնդիր չկա․ Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)
Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել․ այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով իր ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի, առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
«Կառավարությունը քննարկում է այդ նախագիծը, որոշ անդամներ ուրախանում են, որից հետո ասում են, որ քիչ պատիժ է նախատեսվում, եկեք առաջարկենք մինչև 3 տարի ազատազրկում, ես էլ ասում եմ՝ բռավո։ Երեկ ստանում եմ գրություն, որ քանի որ իրենք քննարկում են նմանօրինակ մի նախագիծ, ուստի ինձ առաջարկում են ձեռնպահ մնալ իմ ներկայացրած նախագծից»,-ասաց Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որի չի պատրաստվում իր ներկայացրած նախագիծը հանել շրջանառությունից․ «Հիմա, եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք, որ դա անպայման ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, խնդիր չկա, արե՛ք, բայց ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից։ Դրե՛ք, մերժե՛ք իմ նախագիծը։ Եթե դուք գտնում եք, որ սա այն հարցն է, որ անպայման դուք պետք է անեք, որ շներն ու կատուները շնորհակալություն հայտնեն ձեզ, արե՛ք, բայց արեք հնարավորինս արագ, քանի որ կենդանիների խեղման և դաժան վերաբերմունքի վիճակագրությունը՝ բավականին ծանր է»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։