Խուխաշվիլի. «Մոսկվայի պայթյունն անուղղակիորեն անդրադառնում է Վրաստանին»
Ռուսաստանում իրականացված ահաբեկչական գործողությունը եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի կերպով կանդրադառնա Վրաստանին։ Ինչպես հաղորդել է «Грузия online»-ը, այդպես է կարծում վրաց փորձագետ Գիյա Խուխաշվիլին։
Նրա խոսքերով՝ լավ է, որ չեն հայտնվել ուղիղ մեղադրանքի նշաններ, բայց Ռուսաստանն ուժեղացնում է հակաահաբեկչական հիստերիան, որը վերաբերում է Վրաստանին երկու ուղղություններով։
«Առաջինն այն է, որ Ռուսաստանից սկսվում են կովկասյան ծագում ունեցողների զանգվածային տեղահանումներ, ինչի տակ են ընկնում նաև բազմաթիվ վրացիներ։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է նրան, որ Ռուսաստանն ուժեղացնում է հակաահաբեկչական գործողությունը նաև սահմանից դուրս»,-նշել է Խուխաշվիլին։