Լրահոս

07.05.2019 13:25


Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում

Մայիսի 7-ին շրջանների զգալի մասում, 8-9-ը, 11-12-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավային 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում

Մայիսի 7-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանկ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.10C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.40C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.10C

Այս խորագրի վերջին նյութերը